19/06/2024 19:59
Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն արցախցիներին հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Այսօր` հունիսի 19-ին տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հերթական հանդիպումը արցախահայության հետ: Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
«Այսօրվա հանդիպումը կայացավ քաղաք Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում:
Սրբազան հոր առաջնորդությամբ մեկնարկը տրվեց տերունական աղոթքով: Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերը բերեց ներկաներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում:
Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:
Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հուզող հարցերն ու այն բոլոր խնդիրները, որոնց առերեսվում է այսօր արցախահայությունը»,- նշված է հաղորդագրությունում: