19/06/2024 12:21
Հատկապես ԱՄՆ դեսպանատունը ստիպված է արձագանքել՝ մի՞թե ոստիկանական այսպիսի բարեփոխումներ էին ակնկալում. Սրբազան
Արտաքին ուժերի աջակցությունն իշխանություններին, այս պահին որոշներն ակտիվ երևացող, որոշները՝ պասիվ, մեզ համար հարցադրումներ է առաջացնում. հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Հատկապես արևմտյան ուժերին եմ ասում՝ իրենք կո՞ղմ են շարժմանը, դե՞մ են, գաղափարների՞ն են դեմ, կողմ՝ կարևոր չէ։ Տեղի ունեցած դեպքին արձանագրում պետք է կատարեն, խուսափում չունեն դրանից։ Հատկապես Ամերիկյան դեսպանատունը, կամ ամերիկյան կողմը, որովհետև իրենց կողմից են տեղի ունենում ոստիկանական բարեփոխումները, միթե այսպիսի բարեփումներ էին ակնկալում՝ վստահ եմ, որ ոչ։ Ստիպված են արձագանքել»,-ասաց նա։
Սրբազանը նշեց, որ շատ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք չեզոք են, նաև հայկական իրավապաշտպան միություններ արձագանքել են, ընդ որում՝ շատ խիստ․ «Եթե իրենք կարծում են, որ այսպիսի տեսք ունի ժողովրդավարությունը, մաղթում եմ իրենց երկրում այդ ժողովրդավարությունը լինի»։
Նա նշեց, որ արդարության մասին իրենց խոսքն է կարևոր ընդամենը։
Դիտարկմանը, թե արտաքին ուժերի աջակցությունը միայն արևմտյա՞ն կողմից չէ և շատ արտաքին այլ ուժերի այս իշխանությունները ձեռնտու է՝ Սրբազանը պատասխանեց, որ ինչ-որ իմաստով ուրախ է, որ բոլոր վերագրումներն այս շարժմանը հօդս են ցնդել։ «Թեպետ ամեն ջանք թափում են նույնականացնելու ռուսական և այլ ուժերի հետ, որոնք ցնդել են, բայց իրենք ուղղակի շարունակում են, որովեհտև կարծում են՝ ինչպես իրենք են այդպես էլ կարող է լինել յուրաքաչյուր մարդ կամ շարժում»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց դիվանագիտական խումբը տարբեր հանդիպումներ է ունեցել և ունենում։ Արձանագրել են, որ իշխանության ղեկին նստածներն այն աստիճանի ապատեղեկատվութամբ են լցրել հատկապես արևմտյան աշխարհը, որ աննկարագրելի է։
Սրբազանն ասաց, որ որևէ կերպ նեղացած չի, շատ լավ հասկանում է, թե աշխարհն ինչ մոտիվներ ունի։ «Մենք մեր խնդիրները մեր տան մեջ պետք է լուծենք, սա հայկական բովանդակությամբ մաքուր զուլալ շարժում է»,-ասաց նա։