19/06/2024 11:48
Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու մասին. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ոչ, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա։
«Բայց հետո ասվել է, ես դա արձանագրել եմ, որ ինչ վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը կշարունակի իր փոխգործակցությունը, և ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- հավելել է նա։