19/06/2024 16:04
Կտրականապես մերժում ենք. Հաջիզադեն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին
Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության 2024 թվականի հունիսի 19-ի հայտարարությունը, որն արդարացնում է այս երկրի սպառազինության ջանքերը. ԱՊԱ-ի փոխանցմամբ այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 19-ի հայտարարության մեկնաբանության մեջ։
«Տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող Հայաստանի քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի։ Հայտնի է, որ այնպիսի երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, իբր պահպանում է խաղաղությունը և մրցակցում Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման հարցում, ի հեճուկս նրա պաշտպանունակության բարձրացմանն ուղղված հայկական հայտարարությունների, ծառայում են Հայաստանը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն։ Նկատի ունենալով, որ այս քաղաքականությունը նպաստում է Հայաստանի կողմից հերթական հնարավոր ագրեսիային, կարևոր է զերծ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ»,-նշված է հայտարարությունում։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: