Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինայի` դաշինքին միանալու պայմանը Ռուսաստանի հետ հակամարտությունում հաղթանակն է։ Մեկնաբանելով իր հայտարարությունը, Ռյաբկովն ասել է, որ «դա երբեք տեղի չի ունենա»։ Նա հույս է հայտնել, որ Ստոլտենբերգը դա հասկանում է։
Նա այդ մասին ասել է ի պատասխան լրագրողի դիտարկմանն առ այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի անդամակցությունը պայմանավորել էր պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակով:
«Ուրեմն, սա երբեք տեղի չի ունենա: Հուսով եմ՝ պարոն Ստոլտենբերգը հասկանում է սա: Նա ինձնից լավ գիտի, թե ինչպես է նախապատրաստվել 2008 թվականի տխրահռչակ որոշումը, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները ամենաբարձր մակարդակով գրում էին, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։ Դա, ընդհանուր առմամբ, այս ամբողջ ճգնաժամի խթանն էր, որը մենք տեսնում ենք այսօր», - ասել է Ռյաբկովը:
«Այսպիսով, Ձեր կարծիքով, Ուկրաինան երբեք չի՞ միանա ՆԱՏՕ-ին», - հետաքրքրվել է լրագրողը:
«Կարծում եմ՝ դա բացառված է», - պատասխանել է փոխնախարարը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: