19/06/2024 14:36
ՌԴ Դաշնային խորհուրդը Պետդումայի հետ որոշում կպատրաստի՝ կասեցնելու ՌԴ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ին
ՌԴ Դաշնային խորհուրդը Պետդումայի հետ որոշում կպատրաստի՝ կասեցնելու Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին և սառեցնելու այդ կազմակերպությանը Մոսկվայի վճարումները. Ինտերֆաքսի փոխանցմամբ հայտարարել է Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձանժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովին էլ հայտարարել է, որ պալատի հաջորդ լիագումար նիստին՝ հուլիսի 3-ին, Դաշնային խորհրդի որոշման նախագիծ կպատրաստվի և քննարկման կներկայացվի ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին ռուս պատգամավորների մասնակցության դադարեցման մասին։ «Պետդումայի հետ համաձայնությամբ նմանատիպ որոշում կկայացվի գրեթե միաժամանակ ստորին պալատի լիագումար նիստում»,- ասել է Ջաբարովը։
Ռուսական կողմի կարծիքով՝ ոչնչացվել են «բոլոր այն սկզբունքները, որոնց վրա հենվել է ԵԱՀԿ ԽՎ-ն», տեղի է ունեցել Վեհաժողովի օրակարգի «ամբողջական ուկրաինացում» և այն վերածվել է «հակառուսական կուրսի նպատակային իրականացման համար քաղաքականացված գործիքի»։