19/06/2024 21:48
Կեղծ ձայնագրությունների հրապարակման նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է․ Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի անդրադարձն իրեն վերագրվող նյութերին՝ Արմավիր ՔՀԿ-ից․
«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:
Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:
Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»։