19/06/2024 11:28
ԱԺ նախկին պատգամավորն ու նրա որդին որոնվում են քաղաքացու նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով
Հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։
Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Զարզանդ Հակոբյանը և հայտնել, որ Սևաստոպոլյան 24 տան դիմաց իրեն է մոտեցել նույն հասցեի բնակիչ Տաճատ անունով ներկայացած անձը և ավտոմեքենան տեղափոխելու հետ կապված վիճաբանել է իր հետ, ապա հայհոյանքներ հնչեցրել ու ոտքով հարվածել իր ավտոմեքենային։ Այդ ընթացքում մոտեցել են իրեն անծանոթ ևս մի քան մարդ ու սկսել հարվածներ հասցնել Հակոբյանին։
Պարզվել է, որ Զ. Հակոբյանի ասած անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 58-ամյա Տաճատ Վարդապետյանը և 29-ամյա Ասքանազ Վարդապետյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ Տ. Վարդապետյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, իսկ Ա. Վարդապետյանը նրա որդին է։