19/06/2024 19:42
Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԵՄ 2025 թվականի բյուջեի նախագիծը․ 199,7 միլիարդ եվրոյից 15 միլիարդն ուզում են ուղղել Ուկրաինային
Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԵՄ 2025 թվականի բյուջեի նախագիծը, առաջարկվում է, որ այն կազմի 199,7 միլիարդ եվրո, ինչը 10,3 միլիարդ եվրոյով ավելին է 2024 թվականի բյուջեից: Նախագծով առաջարկվում է 15,2 միլիարդ դոլար ուղղել Ուկրաինային, իսկ 1,8 միլիարդ դոլար հատկացնել ռազմական կարիքների համար։ Բյուջեի նախագիծը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կողմից, այն պետք է հաստատեն ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը։
Եվրահանձնաժողովը, մասնավորապես, առաջարկել է Ուկրաինային 2025 թվականին հատկացնել 4,3 միլիարդ դոլար՝ դրամաշնորհների տեսքով և 10,9 միլիարդ՝ վարկերի տեսքով։ Դրանից բացի, առաջարկվել է ԵՄ ընդհանուր բյուջեից 1,8 միլիարդ ուղղել ռազմական կարիքներին, ինչը բյուջեի մոտ 11 տոկոսն է կազմում, այդ թվում՝ 1,4 միլիարդն ուղղել ռազմական արդյունաբերության և ռազմական հետազոտությունների խթանմանը և 244,5 միլիոն եվրոն էլ՝ «Ռազմական շարժունակության» նախագծերի, այսինքն՝ ԵՄ-ի տրանսպորտային համակարգի զարգացմանը՝ Ռուսաստանի հետ սահմաններին ամրակայվելու նպատակով։