19/06/2024 14:57
Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է զինված առճակատման հերթական փուլը. դա հաստատում է Հայաստանին «CAESAR»-ի մատակարարման պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան հրահրում է էսկալացիայի հերթական փուլը Հարավային Կովկասում, դա հաստատում է Հայաստանին «CAESAR» հրետանային համակարգի մատակարարման պայմանագիրը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Սա ևս մեկ քայլ էր։ Մենք խոսել ենք այս մասին, կրկին հաստատում ենք»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Երևանի և Փարիզի միջև համապատասխան պայմանագիրը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները ամրապնդելու մասին։
«Նոր կարևոր մեկնարկ՝ CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման մասին պայմանագրի կնքմամբ»,- X-ի միկրոբլոգում գրել էր նա։