19/06/2024 13:26
Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. սա սպառնալիք է. Ալիևի օգնական
Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, դա վնասակար քաղաքականություն է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևն ասել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքների և խաղաղության համար։
«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ուժերին: Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանին զինելն անընդունելի է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով, թե, իբր, «Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է»։