19/06/2024 11:56
Շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը, որևէ կերպ հրապարակը չենք լքելու. Բագրատ Սրբազան
Այս ժամանահատվածը ցույց տվեց, որ գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Սկսած համացանցային ամենաստորին աստիճանից, ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից, մենք լուրեր ունենք, որ սրա մեջ ներգրավված է «Վիվառո» ընկերությունը։ Մեզ տեղեկություններ են փոխանցում, ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, թե կեղտոտ համակարգով են գործում, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն։
«Այս ամբողջ ժամանակահատվածում ԱԺ-ի ամբիոնը դարձել է միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդտեղ։ Դրանցից մեկի՝ Արթուր Հովհաննիսյանի դեմ, որը, ըստ տեղեկությունների, անցել է նաև թմրանյութերի գործով, դատական գործընթաց ենք սկսելու՝ հայտարարությունների համար։ Դատական գործընթաց ենք սկսել նաև մի լրագրողի նկատմամբ, որը մեզ գործակալ է անվանել»,-ասաց Սրբազանը։
Նա ասաց, որ շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը.
«Առաջիկա ամիսների ընթացքումը մենք որևէ կերպ հրապարակը չենք լքելու»։