19/06/2024 12:32
Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ շատ ջերմ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը շատ ջերմ մտերմություն ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ, նաև՝ ՀԱԿ-ի տարբեր անձանց հետ։
«Մտերմություն ունեմ նաև 2-րդ նախագահի շրջանակների հետ, 3-րդ նախագահի բոլոր շերտերի հետ, բացարաձակ խնդիր չկա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Սրբազանի խոսքով՝ Հայաստանում չկա մեկը, որ նախկին չէ։
«Մենք բոլորս էլ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ ունենք, կարող է ընդունենք կամ չընդունենք, ես բոլոր ժամանակներում ընդդիմադիր եմ եղել՝ սկսած առաջին նախագահից, բայց թշնամիներ չենք եղել, ոչ ոք չի դարձրել որևէ մեկին հայրենիքի դավաճան»,- ասաց նա։
Սրբազանն ընդգծեց՝ բոլոր ժամանակներում սխալները, թերացումներն ու ձախողումները մարդիկ ընդունել են, բայց դրանք ողբերգություն չեն եղել, ինչպես այսօր է։