20/06/2024 11:59
ԵՄ-ին ՀՀ-ի միանալու հարցով հանրաքվեն անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է, որևէ մեկի դեմ ուղղված չէ. Արամ Սարգսյան
«Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի» թեման որևէ մեկի դեմ ուղղված չենք արել, մեր նպատակն ազնիվ է՝ միմիայն օգնել ՀՀ-ին և ՀՀ իշխանություներին այս միջակայքը բարեհաջող հաղթահարելու համար. «Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի» թեմայով հրավիրված համաժողովին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Հանրաքվեի տարբերակը մենք, որ առաջարկում ենք ՀՀ ժողովրդին, 1991 սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է, որը լրացնում է այդ հանրաքվեն»,-ասաց նա և նշեց, որ այս հարցը պետք է լայն հանրության քննարկման նյութ դառնա։
«Այս նախաձեռնությունները որևէ վնաս չեն կարող տալ այն գործընթացներին, որոնք սկսել ենք»,-ասաց նա
Նշենք, որ ԱԺ-ում լսումներ կանցկացվեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ։