20/06/2024 11:12
Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR հրետանային համակարգ. Le Figaro-ի փոխտնօրեն
Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR հրետանային համակարգ, X-ի իր էջում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։
«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- գրել է Բյուսոնը։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման մասին:
CAESAR-ը ֆրանսիական արտադրության 155/52 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք է։