20/06/2024 12:23
2018 թվականի հեղափոխության ժամանակ ամեն ջանք գործադրվել է, որպեսզի ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որևէ ուժ չկիրառի. Սինանյան
Ես մասնագետ չեմ, դիմեք փորձագետներին, լրագրողների այն հարցին, թե ինչ գնահատական կտա հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության քայլերին՝ պատասխանեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Բայց մի բան գիտեմ, որ, փաստերոն, ԱԺ-ի վրա էին ուզում հարձակվել, ներխուժել այնտեղ, որը հանցագործություն է և դա կանխվեց։ Ես այն գիտեմ, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ամեն ջանք գործադրվել է, որպեսզի ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որևէ ուժ չկիրառի»,-ասաց նա։