20/06/2024 10:39
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա՝ ՀԱՊԿ հարթակն անվտանգության հարցերում համագործակցության բոլոր հնարավորություններն է տալիս. ՌԴ ԱԳՆ փոխնախարար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը։
«Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ հարթակը անվտանգության հարցերում համագործակցության բոլոր հնարավորություններն է տալիս»,- ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, նշել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կգիտակցեն, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորությունները տալիս է»,- ասել է Գալուզինը։