20/06/2024 20:27
Դերասան Հովհաննես Ազոյանին ոգևորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպումը
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և բելառուս ընդդիմադիր սկանդալային գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպման մասին մամուլի հաղորդագրությամբ և գրել է․ «Մեր պատասխանը Լուկաշենկոյին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիլնյուսում Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
Հիշեցնենք՝ Սվետլանա Տիխանովսկայան 2020 թվականին Բելառուսում մասնակցում էր նախագահական ընտրություններին։ Նա 10 տոկոս ձայն էր հավաքել, սակայն անձամբ Տիխանովսկայան և նրա աջակիցները պնդում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ինչից հետո էլ Բելառուսում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Տիխանովսկայան հայտարարել էր, թե Լուկաշենկոն ուզուրպացրել է իշխանությունը, իսկ հետո էլ տեղափոխվել էր Լիտվա ու հաստատվել այնտեղ՝ ինքն իրեն հռչակելով «Բելառուսի ազգային առաջնորդ»։