20/06/2024 16:58
Սրբազան հոր մեծահոգության շնորհիվ էր, որ Սուրենը եկավ և մեզ հետ քայլեց․ Գառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյանը «Հայելի» մամուլի ակումբում խոսել է Սուրեն Պետրոսյանի մասին: Դանիելյանը նախ շեշտել է՝ երկրորդ կարծիք չկա, որ մարդիկ հավաքվել են բացառապես Բագրատ Սրբազան ֆենոմենի շուրջ.
ՖԻնքը (Պետրոսյանը-խմբ․) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի մեջ չի մտել, Սուրենն այդ պահին Ոսկեպարում էր որոշ մարդկանց հետ: Հենց որ շարժումը սկսվեց ու թափ առավ գյուղերում, Սրբազանն առաջարկեց, որ երբ պիտի քայլեինք, գայինք Երևան, լիներ նաև Սուրենը, ես չառարկեցի: Ես առանձնապես խնդիրներ չեմ սարքել դրանից, չեմ խոչընդոտել, թեպետ շատ-շատ արժանավոր մարդիկ կային, որոնք էդ շարժման ակունքներում կանգնած են եղել՝ ռազմական գործիչներ և այլն, որոնք և՛ պատրաստ էին, և՛ արժանի էին, որ լինեին: Դա Սրբազանի մեծահոգության և այսպես ասած քայլի շնորհիվ է, որ Սուրենը եկավ և մեզ հետ քայլեց:
Պարզ է, որ մարդիկ, որոնք հավաքվել են, Սրբազան հոր շուրջն են հավաքվել: Կարող է՝ մի քանի հոգի ինձ համար էին եկել, մի քանի հոգի՝ Սուրենի համար, բայց պարզ է, չէ՞, որ շարժումը հստակ ունի առաջնորդություն, դա Սրբազան հոր առաջնորդությունն է: Ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել… չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, առնվազն արդար չէ: Շարժումը քեզ շատ բան է տվել, բերել է առաջին շարք․ եթե դու չես գնահատում, չես արժևորում․․․ գիտե՞ք՝ ինչ կա, մարդու արածը գնահատելը մեծագույն արժեք է: Եթե դու այդ արժեքների կրողը չես, ի՞նչ ասեմ:
Ասել, որ շարժումը մարո՞ւմ է: Ո՞վ է ասել, որ մարում է»,- նշել է Գառնիկ Դանիելյանը։