20/06/2024 12:47
Շրջակա միջավայրի նախարարը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կմեկնի արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 8 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հունիսի 19-28-ը ներառյալ:
2. Հակոբ Սիմիդյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը»,- ասված է որոշման մեջ: