20/06/2024 19:29
Միրզոյանը Լիտվայում հանդիպել է նախորդ ընտրություններում Լուկաշենկոյի մրցակից, բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ
Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Սվետլանա Տիխանովսկայան 2020 թվականին Բելառուսում մասնակցում էր նախագահական ընտրություններին։ Նա 10 տոկոս ձայն էր հավաքել, սակայն անձամբ Տիխանովսկայան և նրա աջակիցները պնդում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ինչից հետո էլ Բելառուսում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Տիխանովսկայան հայտարարել էր, թե Լուկաշենկոն ուզուրպացրել է իշխանությունը, իսկ հետո էլ տեղափոխվել էր Լիտվա ու հաստատվել այնտեղ՝ ինքն իրեն հռչակելով «Բելառուսի ազգային առաջնորդ»։