20/06/2024 21:37
Ռոբերտ Քենեդի կրտսերը Ջո Բայդենին կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, դադարեցնել ֆինանսավորել ռազմական գործողությունները
ԱՄՆ նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը կոչ է արել Միացյալ Նահանգների գործող իշխանություններին անհապաղ սկսել խաղաղ բանակցություններ Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հարցով։
«Կոչ եմ անում խաղաղության շուրջ իրական բանակցություններ սկսել հենց այժմ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Պուտինը համաձայնել է, ԱՄՆ-ն նույնպես պետք է պատրաստ լինի»,- գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter)։ Ռոբերտ Քենեդի կրտսերը հավելել է նաև, որ ԱՄՆ իշխանությունները պետք է դադարեցնեն ֆինանսավորել ռազմական գործողություններն Ուկրաինայում․ «եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական հակամարտությունը լուծելուն ուղղված նոր առաջարկներ էր արել՝ Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի շրջանների կարգավիճակի ճանաչում՝ որպես ՌԴ մաս, Ուկրաինայի դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա, ՌԴ նկատմամբ պատժամիջոցների վերացում և այլն։ Ուկրաինան մերժել էր առաջարկները։