21/06/2024 23:02
Կրեմլից պատասխանել են՝ ինչ ձևաչափով են համաձայն երկխոսել ԱՄՆ-ի հետ
Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ, սակայն այն պետք է ընդգրկուն լինի և ներառի տարբեր հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք բաց ենք երկխոսության համար, բայց լայն, համապարփակ երկխոսության համար, որն ընդգրկում է բոլոր հարթությունները, ներառյալ՝ Ուկրաինայի հակամարտության հետ կապված իրավիճակն ու ԱՄՆ-ի ներգրավվածության հարցն այդ հակամարտությունում»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը բաց է միջուկային ռիսկերի շուրջ Մոսկվայի հետ երկխոսության համար, սակայն չշոշափելով ուկրաինական թեման։
Այս առնչությամբ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է՝ երկխոսությունը պետք է համընդգրկուն լինի՝ ներառելով նաև ուկրաինական թեման։