21/06/2024 12:55
Պարո՛ն Բաբաջանյան, ես խնդրեցի չէ՞, ՀՀ ԱԺ-ում պետք է ՀՀ դրոշը լինի, ոչ թե ԵՄ. Եղոյան (Տեսանյութ)
Պարո՛ն Բաբաջանյան, ես խնդրեցի չէ՞, ավելի բովանդակային լինել. ԵՄ դրոշը ԱԺ ամբիոնից կախելուց հետո, հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը»։
«Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք ԵՄ դրոշը, ինչը խնդիր չի, բայց ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների ու վերլուծությունների արդյունք է։ Խնդիր չկա, սա քաղաքական ակցիա է, որը, իմ կարծիքով, կարող էր և չլինել, համենայն դեպս, բովանդակային փոփոխություն չմտցրեց մեր խոսակցության մեջ։ Դրոշի հետ էլ պռոբլեմ չկա, երկու հատ էլ ես կարող եմ բերել, հիմա մենք բովանդակայի՞ն ենք քննարկում, թե՞ սիմվոլիզմ ենք ապահովում»,-ասաց նա։