21/06/2024 12:35
«Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ին պատկանող «Չաղ-չաղ թագավոր» զովացուցիչ ըմպելիքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ
Կասեցվել է «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող արտադրամասի գործունեությունը (ապրանքանիշը ՝ «Չաղ-չաղ թագավոր») իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։
«Մասնավորապես՝
- շինությունները չեն բացառել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկները թափվելը, բորբոսի առաջացումը,
- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
- հատակների, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- սննդի կառույցն չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան»,- ասվում է հաղորդագրությունում։
Սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։