21/06/2024 22:25
Նախընտրական մրցավաքում Թրամփն առաջ է անցել Բայդենից․ սոցհարցում է անցկացվել
ԱՄՆ վեց նահանգներում, որոնց բնակիչները մինչև այժմ հստակ կողմնորոշում չէին հայտնել՝ ում են աջակցելու գալիք նախագահական ընտրություններում, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը առաջ է անցել գործող նախագահ Ջո Բայդենի վարկանիշից։ Այդ մասին են վկայում ամերիկյան Emerson College համալսարանի վերլուծական ծառայության և The Hill թերթի կողմից անցկացված հարցման արդյունքները։
Թրամփն առավելություն ունի Բայդենի նկատմամբ Արիզոնայում (47%-43%), Ջորջիայում՝ (45%- 41%), Վիսկոնսինում՝ (47% - 44%), Նևադայում, (46%- 43%), Փենսիլվանիայում՝ (47%-45%), Միչիգանում (46% -45%)։
Հարցման մասնակիցների մեծ մասը ասել է, որ նախկին նախագահ Թրամփի և գործող նախագահ Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռները չեն ազդի իրենց ձայների վրա։
Հարցումն անցկացվել է հունիսի 13-ից հունիսի 18-ը։
Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։