21/06/2024 21:00
Ուկրաինան կարող էր պահպանել 1991 թվականի դրությամբ եղած սահմանները, որոնց մասին այժմ միայն երազում է․ Լավրով
Ուկրաինան այժմ կլիներ 1991 թվականի իր սահմաններում, եթե 2014 թվականի փետրվարին չվիժեցներ կարգավորման համաձայնագիրը , այնինչ հիմա Ուկրաինան միայն երազում է 1991-ի սահմանների մասին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուկրաինան ինքն է արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկածների ձեռքով քայքայել իր տարածքային ամբողջականությունը։ Այն ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, և եթե դրանք կատարվեին, Ուկրաինան կպահպաներ իր տարածքային ամբողջականությունը, բայց, իհարկե, առանց Ղրիմի։ Այնինչ Ուկրաինան չցանկացավ պահպանել իր տարածքային ամբողջականությունը՝ Դոնբասին, Լուգանսկին, Դոնեցկին էլեմենտար ինքնավարության իրավունք տալու միջոցով»,- ասել է Լավրովը՝ անդրադառնալով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին առաջարկին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվայի չորրորդ առաջարկն է արդեն»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական հակամարտությունը լուծելուն ուղղված նոր առաջարկներ էր արել՝ Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի շրջանների կարգավիճակի ճանաչում՝ որպես ՌԴ մաս, Ուկրաինայի դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա, ՌԴ նկատմամբ պատժամիջոցների վերացում և այլն։ Ուկրաինան մերժել էր առաջարկները։