21/06/2024 16:37
Միխայիլ Գալուստյանն անճանաչելիորեն փոխվել է
Շոումեն, հումորիստ Միխայիլ Գալուստյանն անճանաչելիորեն փոխվել է։ Նա իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, և երևում է, որ նկատելիորեն նիհարել է։
Նա իր լուսանկարը տեղադրել է՝ գրելով. «Ի՞նչ է պատահել, Գալուստյան»։
Հումորիստի կերպարանափոխությունը բուռն արձագանքման առիթ է դարձել։
«Դե սա արդեն Միշկան չէ, սա Նշան Սերգևիչն է»,-գրել է հումորիստներից Գուռանը։
Երկրպագուների մի մասը կարծում է, որ նա ծերացել է, մյուսները, ընդհակառակը՝ որ ավելի երիտասարդ տեսք ունի։
Ավելի վաղ արտիստը խոստովանել էր, որ նիհարել է 14 կգ, քանի որ հրաժարվել է խորովածից։ Գալուստյանը հրաժարվել է յուղոտ մսից, ալյուրից եւ կալորիականություն պարունակող այլ մթերքներից։ Միայն երբեմն նա կարող է իրեն թույլ տալ իր սիրելի ուտեստը՝ խորովածը: