21/06/2024 20:12
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի օրը
ԵՄ անդամ բոլոր 27 երկրները հաստատել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկի ժամկետը։ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններն այդ երկրների հետ կմեկնարկեն հունիսի 25-ին։
Այդ մասին հայտարարել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։
«ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշմանը, ներառյալ Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցային շրջանակին։ Սա ճանապարհ է հարթում երեքշաբթի՝ հունիսի 25-ին, Լյուքսեմբուրգում բանակցությունների մեկնարկի համար․ 15։30-ին՝ Ուկրաինայի հետ, 18։00-ին՝ Մոլդովայի հետ»,- հայտնել են նախագահությունից։