21/06/2024 15:02
Ծեծկռտուք՝ Չարենցավանում․ ապտակելուց սկսված կռվի մասնակիցների թիվը անցնում էր 1 տասնյակը
Հունիսի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, ու ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 23։10-ի սահմաններում Չարենցավան քաղաքի «Այֆուդ» սննդի կետի հարևանությամբ ճանապարհին անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Իշխան Հ․-ն ապտակել է Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Հակոբ Ե․-ին, որից հետո Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Գ․-ի ուղղորդմամբ Հակոբ Ե․-ն կանչելով իր ընկերներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Զ․-ին, 29-ամյա Արայիկ Ս․-ին և մի քանի դեռևս տվյալները չպարզված անձանց հետ ծեծի են ենթարկել Իշխան Հ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Դ․-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։