21/06/2024 10:52
Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ժամանակի ընթացքում քայքայված ու վնասված փողոցները ամբողջությամբ ասֆալտապատվում են:
Ճանապարհների նորոգումն իրականացվում է փուլ առ փուլ:
Փոխադրամիջոցների երթևեկությունը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատում արվում է նաև գիշերային ժամերին:
Մայրաքաղաքում ճանապարհների միջին նորոգման ու բակային տարածքների փոսալցման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում աշխատանքները կմեկնարկեն մյուս վարչական շրջաններում: