21/06/2024 14:06
Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Ռուսական կողմը համոզված է, որ արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանային գործերին անընդունելի է, և բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել հենց մեր տարածաշրջանի պետությունների կողմից»,- նշել է դեսպանը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստում։