22/06/2024 19:26
Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը կարող են կանխել Հայաստանի հետագա կործանումը, բայց դա նրանց պետք չէ, քանի դեռ հնարավորություն ունեն պնդելու, որ դա պետք չէ հենց հայ ժողովրդին․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Քաղաքացի Կարեն Ամիրյանը հարցրել է.
«Լուրեր են տարածվում, որ ֆրանսիական զենք է եկել Հայաստան: Զախարովան էլ իր հերթին այս երևույթին որակում է տալիս, որ Ֆրանսիան նոր պատերազմ է փորձում սադրել Հարավային Կովկասում: Ի՞նչ կարծիքի եք»:
«Ձեր բերած օրինակները կարելի է շարունակել՝ ավելացնելով նաև Բլինքենի և Բորելի վերջին հայտարարությունները: Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստան-Արևմուտք գեոպոլիտիկ բախումն իր զարգացումն է ունենում նաև Հարավային Կովկասում: Քանի դեռ մենք չենք վերցրել մեր ձեռքը մեր ճակատագիրը, շարունակելու ենք լինել հսկաների բախման ականատեսն ու մասնակիցը՝ ներքաշվելով այլոց շահերի սպասարկմանն ուղղված կոմբինացիաների մեջ:
Ուղիղ ասենք՝ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը ցանկության դեպքում և միայնակ կարող են կանխել Հայաստանի հետագա կործանումը, բայց դա իրենց պետք չէ, քանի դեռ իրենք հնարավորություն ունեն պնդելու, որ դա պետք չէ հենց հայ ժողովրդին»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը: