22/06/2024 18:22
Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել սահմանագոտում իրավիճակի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։