22/06/2024 09:50
«Ժողովուրդ». Առողջապահական ուղղվածության ՀԿ-ի չորս անդամ հսկողություն կիրականացնի միլիարդավոր դրամների գնումների նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամենաթիրախային ոլորտը՝ պետգնումները, գրեթե ամենօրյա լուսաբանման ռեժիմում են` ընթերցողին «ավետելով» հերթական գնման հավանական իրավախախտումը։ Այս պայմաններում իշխանությունը երկրի հարյուրավոր ՀԿ-ներից և ԶԼՄ-ներց ընտրել է մեկ առողջապահական ուղղվածության ՀԿ, որի չորս անդամը պետք է հսկողություն իրականացնեն միլիարդավոր դրամների գնումների նկատմամբ։
Սա նշանակում է, որ մեկ կազմակերպություն, առանց մրցակցության, ահռելի վերահսկողական պատասխանատվության տակ է: Իսկ մենաշնորհը միայն բիզնեսում չէ, որ վատ հետևանքներ ունի. այն մերժելի է ամենուր»։