22/06/2024 17:17
Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի թիմը հաղթանակ է տարել
Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջին խաղափուլում Հայաստանի թիմը 3.5:0.5 հաշվով հաղթել է Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմին։
Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Գասպարյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Բենիկ Ագասարովը: