23/06/2024 19:14
Լալային ինչ անհանգստացնում էր, նա դա բարձրաձայնում էր. Զառա Արամյան
Լալային ինչ անհանգստացնում էր, նա դա բարձրաձայնում էր, Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Զառա Արամյանը:
«Հասարակությունը կիսվել է երկու հատվածի, մի հատվածն ասում է,թե ինչու մտավորականությունը չի արտահայտում իր քաղաքացիական դիրքորոշումը, իսկ երբ մտավորականությունն արտահայտվում է, մի մասն էլ ասում է՝ դու ինչու ես զբաղվում քաղաքականությամբ: Կարծում եմ՝ Լալան որպես քաղաքացի իր դիրքորոշումն ուներ: Իրեն միշտ սիրել են ու կսիրեն: Բայց երբեմն այնպիսի ստատուսներ եմ կարդում, որ սիրտս ուղղակի ցավում է»,-նշեց