23/06/2024 18:15
Լալան թե՛ կերպարում, թե՛ կյանքում նույն մարդն էր՝ նույն բարությամբ ու էներգետիկայով. Արտյոմ Մարկոսյան
Շատ մեծ ցավ եմ ապրում այս պահին, ինչպես ապրել եմ վերջին տարիներին մեր ասպարեզի շատերի կորստից, Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց հումորիստ, դերասան արտյոմ Մարկոսյանը:
«Լալան թե՛ կերպարում, թե՛ կյանքում նույն մարդն էր՝ նույն բարությամբ ու էներգետիկայով: Ես այդպես եմ ճանաչել ու գիտեմ նրան: Ես չեմ պատկերացնում, որ նա այլևս չի լինելու: Նման գույներ որ պակասում են մեր կյանքում, հասկանում ես, որ այդ գունապնակը երբեք չի համալրվելու»,-նշեց