23/06/2024 12:52
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, իսկ 9 անձ վիրավոր է: Այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությունը։
Ավելի վաղ՝ ոստիկանությունը հաղորդել է երեք զոհի և ութ վիրավորի մասին Ֆորդայս քաղաքի մթերային խանութում հրաձգության հետևանքով: Այնուհետև հաստատվել է, որ չորրորդ անձը մահացել է բուժհաստատությունում:
Նշվում է, որ տուժածների թվում կա երկու ոստիկան, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։
Հրաձգություն սկսած անձը ծանր վիրավորվել է և բերման ենթարկվել։