![Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը՝ տարբեր ուղղություններով](https://www.aysor.am/news_images/766/2295708_1/47438_b.thumb.jpg)
24/06/2024 16:06
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը՝ տարբեր ուղղություններով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ:
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բրազիլիա համագործակցության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: