24/06/2024 14:22
ԼՂ ղեկավարության քրեական գործերը կուղարկվեն դատարան
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ ԼՂ ղեկավարության քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են և գործերն առաջիկա օրերին կուղարկվեն դատարան։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտնել է, որ մոտ ժամանակներս փաստաթղթերը կփոխանցվեն դատարան։ Խոսքը 15 հոգու դեմ քրեական գործի մասին է։
«Ներկայում մեղադրյալները, փաստաբանները եւ տուժածները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո, մեղադրական ակտը կհանձնվի դատարան»,- ասել է Ալիևը։