![«Հայաստանը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը». Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին](https://www.aysor.am/news_images/766/2295631_1/040a0000_0aff_0242_05fd_08da222e93dc_cx0_cy6_cw0_w1200_r1_v1_thumb.thumb.jpg)
24/06/2024 13:54
«Հայաստանը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը». Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։
Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է հեռագրում։