24/06/2024 10:46
Դանակահարություն՝ Շիրակում․ բժիշկները պայքարում են 37-ամյա քաղաքացու կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին դшնակահարության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Հ.Սարգսյան փողոց 67 տան դիմաց վիճաբանության ժամանակ «Բլակ»-ի որդին՝ Անդրանիկը, ով հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Ղ․-ն, դանակահարել է 37-ամյա Վաչագան Ս․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 14-ին, ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժին են զանգահարել «Գյումրի» բժշկական կենտորնից և հայտնել, որ «աջ կոնքային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք, հետույքի մեծ մկանի կտրած-ծակած արյունահոսող վերք, ձեռքի մատների կտրված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վաչագան Ս․-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Անդրանիկ Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։