24/06/2024 11:58
Նույնիսկ խորհուրդներ էր տալիս՝ ինչպես ապրել ավելի առողջ ու գեղեցիկ. Թովմաս Պողոսյանը երբեք չի լսել, որ Լալա Մնացականյանն առողջական խնդիրներից բողոքի (Տեսանյութ)
Գնաս խաղաղությամբ, սիրելի՛ Լալա. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը։
«Լալայի և Աշոտի ընտանիքի հետ մտերիմ եմ արդեն 44 տարի, հիացել եմ այս ընտանիքի կազմակերպվածությամբ, գեղեկցությամբ, հայրենասիրությամբ։ Լալան բացառիկ դերասանուհի էր, հմայքով լեցուն, գեղեցկատես։ Նրա կատարած դերերն ընդմիշտ մնալու են հայ բեմարվեստի պատմության մեջ, որովհետև նա սիրելի է ժողովրդի համար»,-ասաց Պողոսյանը և նշեց, որ Լալա Մնացականյանն ուժեղ մարդ էր, խելացի ու համարձակ։
Թովմաս Պողոսյանը նշեց, որ երբեք չի լսել՝ Լալա Մնացականյանն առողջական խնդիրներից բողոքի։
«Նույնիսկ ինքն էր մեզ խորհուրդներ տալիս, որ ավելի առողջ ու գեղեցիկ ապրենք»,-ասաց նա։