24/06/2024 12:57
Սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին, մի քիչ տղա մնացեք. Լևոն Հարությունյանը՝ Լալա Մնացականյանից նեղացածների մասին (Տեսանյութ)
Ամենակարևորը՝ նա թողեց հրաշք նոր սերունդ, որը վաղ թե ուշ Լալայի դատարկ տեղը լցնելու է. լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Լևոն Հարությունյանը։
«Ինքը ինձ համար ուսուցիչ էր ու հնարավորություն եղել է, նրան ասում էի «Լալ ջան, իմ խոսքը լավը չի էլի, տեր եղիր»։ Ասում էր՝ «Ստեղ եմ, ստեղ եմ»։ Ինքը ժամանակ առ ժամանակ իմ խոսքին տեր էր կանգնում։ Հիմա իմ խոսքն էլ ժամանկավոր անտեր մնաց»,-ասաց նա։
Հարությունյանը նշեց, որ Լալա Մնացականյանը հաճախ էր թիրախում հայտնվում, որովհետև չէր ստում։ Նա նշեց, որ արտիստի վերջին հրաժեշտին կառավարությունից որևէ պաշտոնյա ներկա չլինելու համար ուղղակի պետք է լռել․
«Սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին։ Իրենք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետև ով մի քիչ էն չի խոսում, նեղանում են։ Ասենք իրենց՝ մի քիչ տղա մնացեք»։