24/06/2024 18:46
Կոնգոյի նախագահը կայցելի Ռուսաստան
Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգեսսոն հունիսի 25-ին կայցելի Ռուսաստան, նրա այցը կշարունակվի մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանում Կոնգոյի դեսպանատնից։
«Կոնգոյի նախագահի այցը Ռուսաստանի Դաշնություն նախատեսված է հունիսի 25-29-ը»,- ասել են դեսպանատնից։
Նշենք, որ հունիսի 3-4-ն էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր այցելել Կոնգոյի Հանրապետություն, նա հանդիպել էր նաև Կոնգոյի նախագահի հետ։