24/06/2024 10:50
Ռուբեն Հայրապետյանն ինձ ուղարկեց Բրազիլիա` կատարելագործվելու. Հենրիխ Մխիթարյան
Հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն Արտակ Ալեքսանյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ 5 լեզվի գերազանց տիրապետում է։
«Պորտուգալերեն սովորեցի, երբ 13 տարեկան էի, և Ռուբեն Հայրապետյանն ինձ և մյուս ընկերոջս ուղարկեց Բրազիլիա՝ կատարելագործվելու։ Ցավոք, հետ վերադառնալով, մոռացա պորտուգալերենը, բայց հույս ունեմ, որ ֆուտբոլային կարիերայից հետո ժամանակ կունենամ նորից վերհիշելու այդ լեզուն»,-նշեց նա։
Մխիթարյանը նաև հավելեց, որ շատ է սիրում կարդալ.«Տարբեր տարիքում նույն գիրքը կարդալով՝ տարբեր կերպ ես այն ընկալում։ Եվ դա հաճելի է, քանի որ հասկանում ես, որ արդեն նույն մարդը չես, զարգացել ես։ Սիրում եմ տարբեր ժանրերի գրքեր։ Շատ նվերներ եմ ստանում՝ գրքի տեսքով»։