24/06/2024 15:44
Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Դաղստանում կատարված ահաբեկչություններն ու ցավակցել զոհվածների հարազատներին:
«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլգում։