24/06/2024 16:24
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզ:
Սիսիանում դեսպանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ուսումնասիրվող Սպանդարյանի ջրանցքի վերականգնման հարցը։
Առաջին փուլում 1400 հա ոռոգելի հողատարածքի կտրվածքով ծրագրից կօգտվի ավելի քան 600 հողօգտագործող։
Դըկոտինյին նաև այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը 2014 թվականին վերականգնել են ֆրանսիացի և հայ կամավորները:
Այնուհետև տեղեկացրել է, որ Գորիսի քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ քննարկել է համագործակցությունները և շրջել քաղաքում, որտեղ իրականացվում են բարեկարգման շխատանքներ։ «Սյունիքում՝ Ֆրանկոֆոնիայի կենտրոն, Վիեննայի քույր քաղաք Գորիսը հյուրընկալեց Երաժշտության տոն 2024-ը»,-գրել է նա։
Ապա զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելություն է ունեցել Վեդիի ամբարտակ և ոռոգելի տարածք: «3200 հա ոռոգված տարածք՝ Հայաստանի ամենաբերրի հարթավայրում 5000 շահառուով։ ԶՖԳ-ի կողմից ավելի քան 80%-ով ֆինանսավորվող նախագիծը ավարտին կհասցվի մի քանի ամսից»,-X-ի իր էջում գրել է նա: