24/06/2024 12:50
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
ԵՄ-ն վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը կանդրադառնա ռազմարդյունաբերական համալիրի, ֆինանսական և էներգետիկ ոլորտների, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցման վրա և կներառի նոր անձնական սահմանափակումներ։
ԵՄ-ն, մասնավորապես, սահմանափակումներ է մտցնում 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Սահմանափակումներ կան նաև եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկ գազի տարանցումների համար, սակայն չեն արգելվում Ռուսաստանից անմիջապես ԵՄ երկրներ հեղուկ գազի մատակարարումները։ Պատժամիջոցներ են սահմանվում, այսպես կոչված, ռուսական ստվերային նավատորմի 27 տանկերների և նավերի նկատմամբ, որոնք օգտագործվում են զենքի կամ ուկրաինական հացահատիկի տեղափոխման համար։
Եվրոպական ընկերություններից պահանջում են հետևել, որ երրորդ երկրներում իրենց «դուստր» ձեռնարկությունները չշրջանցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: